Կական ցանկություն է հայտնել խաղալու ԱԱ-2018-ի ընտրական փուլում
ՍպորտԲրազիլիայի հավաքականի և ամերիկյան «Օրլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական ցանկություն է հայտնել մասնակցելու 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլին:
-Կարծում եմ՝ իմ փորձով կարող եմ օգնել Բրազիլիայի հավաքականին: Ինձ համար շատ յուրահատուկ է հավաքական վերադառնալը: Չգիտեմ՝ ինչ ծրագրեր ունի Դունգան, սակայն եթե մասնակցեմ Կոստա Ռիկայի և ԱՄՆ-ի հավաքականների հետ հանդիպումներին, ապա կապացուցեմ, որ արժանի եմ մասնակցելու որակավորման փուլին,- ասել է Կական, ով վերջին անգամ Բրազիլիայի հավաքական էր հրավիրվել 2014 թվականի հոկտեմբերին: