Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Chatham House-ում
ՔաղաքականՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 10-ին Լոնդոնում ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House):
Ինչպես հաղորդում է Chatham House-ի պաշտոնական կայքը, Նալբանդյանն իր ելույթում կխոսի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին:
Քսան րոպեանոց ելույթին կհաջորդի հարց ու պատասխանը, որը կտևի մեկ ժամ: