Սերենա Ուիլյամս. Լավ եմ հիշում կարիերայիս համար որոշիչ պահը
ՍպորտԱշխարհի առաջին ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը ԱՄՆ Բաց առաջնության երկրորդ շրջան դուրս գալուց հետո պատասխանել է այն հասրցին, թե իր կարիերայի ո՞ր պահն է համարում որոշիչ։
-Շատ լավ եմ հիշում այդ պահը, հնարավոր է՝ այլևս երբեք չմոռանամ։ US Open-1999-ի եզրափակչում թայ-բրեյքում ես պատրաստվում էի ընդունել Հինգիսի երկրորդ մատուցումը և ասացի ինքս ինձ. «Սերենա, դու պետք է հաղթես սա»։ Չգիտեմ ինչու, բայց իմ ներսում ինչ-որ բան ասում էր, որ եթե չստանամ այդ միավորները, ապա չեմ հաղթի եզրափակչում։ Ու ես ողջ ուժով հարվածեցի աջից։
Մինչև հիմա հպարտանում եմ, որ իմ մեջ գտա այդ ուժը, և դեռևս կարծում եմ, որ դա իմ կարիերայի համար իրոք որոշիչ պահ էր, որը ամրապնդեց նաև իմ անհատականությունը որպես թենիսիստի։ Դա այդ եզրափակչի գլխավոր դրվագն էր ինձ համար,-ասել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոնուհին։