Մարկո Ռոյսը Լեհաստանի և Շոտլանդիայի ազգային թիմերի հետ խաղում չի օգնի Գերմանիայի հավաքականին
ՍպորտՖուտբոլի Գերմանիայի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը բաց կթողնի հավաքականի առաջիկա հանդիպումները:
Գերմանացին, ով ի դեպ բաց էր թողել աշխարհի առաջնությունը վնասվածքի պատճառով, հեռացել է ազգային թիմի ուսումնամարզական բազայից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները:
Աշխարհի չեմպոնը` Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմը, առաջիկա օրերին ուժերը կչափի Լեհաստանի և Շոտլանդիայի ազգային թիմերի հետ: