Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը սեպտեմբերի 10-ին ժամանում է Բաքու' մասնակցելու այդտեղ սեպտեմբերի 11-ին բացվող միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը:
Նշվում է, որ Իսմեթ Յըլմազի գլխավորած պատվիրակության մեջ բացի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից ներգրավված են նաեւ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը և այդ կառույցի աշխատակիցներ: