Ռուսլան Կորյանը խոսել է Սերբիա-Հայաստան խաղի մասին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը Սերբիա-Հայաստան հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
«Սերբիայի կազմում շատ որակավորված ֆուտբոլիստներ կան, մեր խնդիրն է՝ չտալ հնարավորություն, որ նրանք արագ ֆուտբոլ խաղան: Ես արդեն 6 պաշտոնական խաղ եմ անցկացրել, այնպես որ լիովիոն պատրաստ եմ հանդիպմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է Կորյանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում Սերբիայի հետ հանդիպումը կանցկացնի արդեն սեպտեմբերի 4-ին: