Եվրոպական մի շարք երկրներ կողմ են Ռուսաստանի դեմ ուղղված սահմանափակումների կիրառման հետաձգմանը:
Վկայակոչելով «Ուոլ սթրիթ ժուրնալ» թերթը գրում է, որ Ֆինլանդիայի գլխավորությամբ եվրոպական երկրների այդ խումբը հայտարարել է, որ ցանկանում են հետաձգել Ռուսաստանի դեմ ուղղված սահմանափակումների գործադրումը:
«Ֆայնանշըլ թայմս» օրաթերթը ևս հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադար հաստատվելու դեպքում, հիշյալ երկրները կհետաձգեն հակառուսաստանյան շրջափակումների իրագործումը:
Երկուշաբթի օրը, Եվրամիությունն այսպես բնութագրած Ուկրաինայի հարցերում Մոսկվայի միջամտության պատճառով, պաշտոնապես վավերացրել է Ռուսաստանի դեմ ուղղված շրջափակումների նոր փաթեթը:
Երկուշաբթի օրը, Բրյուսելում, Եվրախորհրդի նախագահ՝ Հերման Վան Ռոմպեյը հայտնել է, որ այդ սահմանափակումները կիրագործվեն եկող օրերի ընթացքում:
Այդ շրջանակում, սահմանափակվում է Ռուսաստանի նավթընկերությունների, այդ թվում «Rosneft» և «Gazprom Neft» ընկերությունների հասանելիությունը Եվրոպայի ֆինանսական շուկաներին: