Պակիաոյի համակիրները պետք է ուտեն իրենց խոսքերը. Մեյվեզեր
Սպորտtert.am-ը գրում է.
Երկու տարբեր քաշային կարգերի չեմպիոն, երբևէ պարտություն չկրած բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը հերթական կոշտ խոսքերն է ասել ֆիլիպինցի Մենի Պակիաոյի մասին:
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկները մենամարտել են մայիսին, իսկ հաղթանակն ուղեկցել է Մեյվեզերին:
«Պակիաոյի շատ համակիրներ ասում էին, որ ինքը հաղթելու է ինձ: Նրանք Մենիին համարում էին լավագույն բռնցքամարտիկները, սակայն այժմ այդ նույն ասողները պետք է ուտեն իրենց խոսքերը:
Եթե նա լավագույնն է, ապա ո՞վ եմ ես... ես ցմահ լավագույնն եմ լինելու»,- Մեյվեզերի խոսքերն է մեջբերել «Boxing Scene»-ն: