Հայաստանի հավաքականը ունակ է տարբեր տեսակի ֆուտբոլ խաղալ. Մարտին Օլսեն
ՍպորտՖուտոբլի Դանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարտին Օլսենի կարծիքով Հայաստանի ազգային թիմն ունակ է տեխնիկապես տարբեր տեսակի ֆուտբոլի խաղալ, սակայն չի կարողանա պաշտպանվել այնպես լավ, ինչպես ալբանացիներին էին նախորդ խաղում:
«Ես դիտել եմ սերբերի հետ Հայաստանի հավաքականի խաղը: Այն հավասար հնարավորություններով հանդիպում էր երկու թիմերի համար էլ: Մենք գիտենք որ Հայաստանն ունի միայն մեկ միավոր, բայց նա կարող էր ավելին ունենար: Մեր խմբում բոլորը կարող էին ավելի շատ միավորներ ունենալ: Ես հույս ունեմ, որ մենք լավ կխաղանք»«-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարտին Օլսենը:
Վերջինս լիահույս է, որ իր ֆուտբոլիստները կկարողանան իրացնել այն չստացված պահերը, որոնք ունեցել են Ալբանիայի հետ խաղում: «Հայաստանն այն թիմերից է, որն ունակ է տարբեր տեսակի ֆուտբոլ խաղալ, դուք կարող են տեխնիկապես տարբեր ֆուտբոլ խաղալ: Հայաստանի հավաքականը ճկուն է:, Սակայն ես չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանա պաշտպանվել, այնպես ինչպես Ալբանիան էր, կարծում եմ, որ Հայաստանը չի խաղա այնպես, ինչպես Ալբանիան»-եզրափակեց Օլսենը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: