Դանիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամները՝ Հայաստանի հետ խաղի մասին
ՍպորտՖուտբոլի Դանիայի ազգային թիմի անդամներ Յակոբ Պուոլսենի և Թոմաս Դելանի կարծիքով Հայաստանի հավաքականի դեմ խաղում պետք է կառավարել խաղի ընթացքը:
«Եթե մենք թույլ տանք, որ Հայաստանը գրոհներ կազմակերպի, հիմա նրանք ոչինչ չունեն կորցնելու, ապա դա կարող է վատ անդրադառնալ մեզ վրա: Հայաստանի դեմ խաղում ուզում ենք ստանդարտ դիրքերը իրացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Յակոբ Պուոլսենը:
Իսկ ահա թիմի մեկ այլ անդամ Թոմաս Դելանիի կարծիքով այս հանդիումը կարևոր է Դանիայի ընտրանու համար: «Սա կարևոր խաղ է մեզ համար, մենք կփորձենք կառավարել այն: Մենք ձեր խաղացողներից գիտեն Մովսիսյանին, ով ժամանակին խաղացել է Դանիայում և Մխիթարյանին, ով կարող իր ազդեցությունը թողնել խաղի ելքի վրա»,-եզրափակեց դանիացին:
Ֆուտբոլի Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակ 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: