Կարեն Գրիգորյանը շարունակում է գլխավորել աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը
ՍպորտՇախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը շարունակում է գլխավորել 20 տարեկանների աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկան տղաների առաջնությունում իրեն հիանալի է դրսևորում Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը, որը խաղացված 5 տուրերից հետո ունի 4,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աղջիկների մրցաշարում հանդես եկող Սուսաննա Գաբոյանն ունի 3 միավոր:
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: