Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատրիկանությունն Արզնիում կնախապատրաստվի Եվրոպայի պատանեկան առաջնությանը
ՍպորտՀայ շախմատիստները Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությանը կնախապատրաստվի Արզնիում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 1-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայանալու է Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունը: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս մրցավայր է մեկնելու նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվիրակությունը: Մեր ներկայացուցիչները՝ գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, մեկնել են Արզնի նախապատրաստվելու այս կարևոր ստուգատեսին: Ուսումնամարզական հավաքը կավարտվի սեպտեմբերի 16-ին: