ՀՀ Նախագահը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կներկայացնի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում
ՔաղաքականՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Դուշանբեում կայանալիք գագաթնաժողովում մանրամասնորեն ներկայացնել իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, Ձեզ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման գծով Ձեր ջանքերի համար: Վերջին երկու շաբաթներին սահմանին շատ լարված է»,- նշել է Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանական կողմը, բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանի: Իհարկե, մենք ստիպված են պատասխանել: Ես այդ մասին մանարմասն կպատմեմ ՀԱՊՀ գագաթնաժթողովում, Դուշանբեում», - ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հավելել է ՀՀ Նախագահը:
ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցկացվի Տաջիկստանում սեպտեմբերի 15-ին:
Սկսած օգոստոսի 31-ից հակառակորդը կրակի է տակ է պահում Տավուշի մարզի ավելի քան 20 գյուղ: Համաձայն ՀՀ ՊՆ հաղորդագրությունների` հակառակորդն օգտագործել է 60,80 եւ 120 մմ տրամաչափի ականանետեր, դիպուկահարներ:
Այդ օրերի ընթացքում հայկական կողմն ունեցել է կորուստներ. 7 հոգի, այդ թվում նաեւ քաղաքացիներ, վիրավորումներ են ստացել, եւս 3 զինծառայող` զոհվել է: