Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելու առիթով
ՍպորտՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանի աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու առթիվ:
«Շնորհավորում եմ բոլորիս ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի փայլուն ելույթների և, իհարկե, աշխարհի չեմպիոնության իր կոչումը պահպանելու կապակցությամբ: Հետևելով նրա բոլոր մենամարտերին` կրկին համոզվեցի, որ ըմբշամարտի հայկական դպրոցը լավագույններից մեկն է, իսկ Արթուրը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հավասարը չունի աշխարհում: Նրա հաղթանակը օլիմպիական չեմպիոն Ղազեմ Ռեզաեի նկատմամբ համարում եմ հատկանշական և հավատով սպասում Արթուրի օլիմպիական ոսկե մեդալին»,- ասված է նախարարի շնորհավորական խոսքում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պահպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում Ալեքսանյանը մրցում էր Իրանի ներկայացուցիչ Ղազեմ Ղոլամռեզա Ռեզաեի հետ: Ալեքսանյանը հաղթեց 3-0 հաշվով: