«Բորուսիա»-ի լավ խաղը պայմանավորված է ֆուտբոլիստներ բարձր որակներով. Ֆիլիպ Լամ
ՍպորտՖուտբոլի Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը խոսել է Դորտմունդի «Բորուսիա»-ի նոր` ավելի ուժեղ կազմի մասին:
«Դորտմունդցիներն այժմ շատ կայուն խաղ են ցուցադրում: Հենց «Բորուսիա»-ն է, որ վերջին տարիներին մեր հիմնական մրցակիցն է: Կարծում եմ` այս մրցաշրջանում արդեն կվերագանգնվի այդ մրցակցությունը: Ինձ չի զարմացնում նրանց լավ խաղը, քանի որ թիմում կան լավ որակներով ֆուտբոլիստներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լամի խոսքերը մեջ է բերում գերմանական Sport1 կայքը:
Օգոստոսին մեկնարկած Բունդեսլիգայի 3 տուրերից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ն և Մյունխենի «Բավարիա»-ն ունեն 9 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: