Տորրեսը ձմռանը կարող է տեղափոխվել «Գալաթասարայ»
ՍպորտՄադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը, ում իրավունքները պատկանում են «Միլանին», կարող է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ», հայտնում է «Fotomac» պարբերականը։
Հաղորդվում է, որ «Գալաթասարայի» ղեկավարությունը հույս ունի 31-ամյա իսպանացուն ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Քանի որ «Միլանի» հետ Տորրեսի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2016 թվականի ամառը, և նա հանձնված է վարձավճարով, թուրքական կողմը
մտադիր է նրան ձեռք բերել իջեցված գնով։