«Ռեալ»-ի նախագահը խոսել է Կասիլիասի հեռանալու մասին
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անդրադարձել է «արքայական» ակումբի երկարամյա դարպասապահ Իկեր Կասիլիասի հեռանալուն:
«Ես չեմ ստիպել, որ Կասիլիասը հեռանա «Ռեալ»-ից: Եթե ես որոշեի, ապա նա կմնար «արքայական» ակումբում մինչև կարիերայի ավարտը: Նա անձամբ խնդրեց ինձ նոր ակումբ գտնել իր համար: Ինձ համար անհասկանալի էր, թե ինչպես կարելի է սուլել Կասիլիասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պերեսի խոսքերն է փոխանցում championat կայքը:
Իկեր Կասիլիասն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռացավ Մադրիդից` տեղափոխվելով պորտուգալական «Պորտու»: