Իրանի իշխանությունները հաղորդում են աֆղանների և պակիստանցիների ձերբակալման մասին, ովքեր ուղևորվում էին Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին միանալու նպատակով:
Ինչպես հաղորդում է BBC-ն` Իրանի ՆԳՆ տվյալներով` երկրի իշխանությունները տեղեկություններ ունեն գրոհայինների` Իրանի վրա հարձակում գործելու մտադրության մասին:
Միևնույն ժամանակ ՆԳ նախարար Աբդուլ Ռեզա Ֆազլին հերքել է հաղորդումն այն մասին, որ խմբավորման կողմնակիցներին հաջողվել է սահմանային շրջաններում գումար հավաքել «Իսլամական պետության» համար:
Ավելի վաղ Իրանի ՆԳ նախարարը հայտարարել էր խմբավորման դեմ պայքարում միջազգային համագործակցության անհրաժեշտության մասին: