ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն:
Հիշեցնենք, որ նրա մուտքն ԱՄՆ արգելվել էր՝ 2002թ. Գուջարաթում տեղի ունեցած միջհամայնքային բախումների ընթացքում ունեցած դերակատարման համար:
Հաղրոդվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախատեսում է նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ընդլայնումը: Նարենդրա Մոդին վարչապետ էր դարձել այս տարվա մայիսին: Այն ժամանակ Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները մթագնած էին հնդիկ դիվանագետ Դեւիանի Հոբրագադեի շուրջ ծագած սկանդալի պատճառով: