Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ակումբի մարզաբազա է վերադարձել վնասվածքով, որը ստացել է Կոլումբիայի հավաքականի ենթակայության տակ գտնվելու շրջանում: «Ռեալի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ Խամեսի մոտ ազդրի վնասվածք է, սակայն դրա լրջության և ապաքինման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում:
Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Խամես Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Իսպանիայի առաջնության երրորդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ արտագնա հանդիպումը: