«Բորուսիա»-ն մտադիր է երկարացնել Մխիթարյանի հետ պայմանագիրը
ՍպորտԳերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն մտադրված է երկարացնել Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Bild պարբերականը գրում է, որ «Բորուսիա»-ն արդեն երկարացրել է պայմանագիրը 2013-ին Դորտմունդ տեղափոխված Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ և հիմա մտադրված է երկարացնել պայմանգիրը նաև Մխիթարյանի հետ: Ըստ նախնական տեղեկությունների, նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյոր»-ից` «Բորուսիա»-ի պատմության մեջ դառնալով ամենաթանկ ֆուտբոլիստը: