Արփինե Հովհաննիսյանը կօգտագործի բոլոր հնարավոր և անհնար առիթները ԱԺ-ում լինելու համար
ՔաղաքականԱզգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը շնորհավորեց Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Ցանկանում եմ շնորհավորել տիկին Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում: Շատ ուրախ ենք, որ այսօր տեսնում ենք ձեզ այստեղ: Հույս ունենք, որ այս նշանակումը կնպաստի կառավարություն-Ազգային ժողով համագործակցության արդյունավետության բարձրացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:
Արփինե Հովհաննիսյանը, ով ներկա է նիստին, իր հերթին շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար՝ ընդգծելով, որ շատ ուրախ է, որ կրկին Ազգային ժողովում է և մասնակցում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: «Ես հիմա ինձ զգում եմ ինչպես տանը: Շատ ուրախ եմ այս նիստին մասնակցելու համար: Այսօր մեր գերատեսչության հարցերը կներկայացնեն իմ տեղակալները, սակայն հետագայում ես կօգտագործեմ բոլոր հնարավոր և անհնար առիթները, որպեսզի լինեմ Ազգային ժողովում և մասնակցեմ նիստերին: Վստահ եմ՝ չեք կասկածում»,- ընդգծեց նորանշանակ նախար արը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀԿԱ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ կատակեց, թե իրենց հետաքրքրում են անհնար առիթները: