ITAR-TASS-ը գրում է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը կոչ է արել ընդլայնել պետությունների ու միջազգային կառույցների հետախուզությունների համագործակցությունը՝ ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Նրա խոսքով, ԻԼԻՊ-ին հաղթելու համար անհրաժեշտ է կազմակերպել աշխարհի երկրների հետախուզությունների համագործակցություն, զարգացնել փորձի փոխանակումը և օպերատիվ համագործացությունը մի շարք շրջաններում: Իսրայելի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Արևմուտքի երկրները չափազանց զգուշավոր են, երբ խոսքը ահաբեկչական կազմակերպությունների դեմ իրական պայքարի մասին է, քանի դեռ սպառնալիքն անմիջապես այդ երկրների վրա չի անդրադարձել: