ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն գրում է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների ընդունումը Կիևն ընկալեց որպես երկրի հարավ-արեւելքում սեփական ժողովրդի հանդեպ ագրեսիայի քաջալերում: Այսպիսի կարծիք է արտահայտել ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Ըստ վերջինիս, «Բոլորը, ովքեր փորձում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, անպետք ուղի են ընտրել: Պատժամիջոցները ոչ թե կրճատման, այլ բռնության հետագա աճի հանգեցրին, Կիեւի իշխանությունները դրանք ընկալեցին որպես երկրի հարավ-արեւելքում պատժիչ գործողության աշխուժացման առիթ, ինչի արդյունքը եղան նոր ավերածությունները եւ մարդկային բազմաթիվ զոհերը»,- ասել է Նարիշկինը ռուս-ճապոնական համաժողովում: