ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում կմրցեն Ջոկովիչը և Ֆեդերեր
ՍպորտԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց եզրափակչում կմրցեն աշխարհի առաջին և երկրորդ ռակետները:
Արմենպրեսի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչներից առաջինում սերբ Նովակ Ջոկովիչը առանց մեծ դժվարության 6-0, 6-1, 6-2 հաշվով հետագա պայքարից դուրս թողեց Մարին Չիլիչին: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել էին Վավրինկան և Ֆեդերերը: Այս դիմակայությունում 6-4, 6-3, 6-1 հաշվով հաղթեց լեգենդար Ֆեդերերը:
Ֆեդերեր-Ջոկովիչ եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 13-ին Նյու Յորքի կենտրոնական կորտում:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ի թենիսի միության կողմից։ 1978 թվականից սկսած` մրցաշարի խաղերը տեղի են ունենում Բիլի Ջին Քինգի անվան թենիսի ազգային կենտրոնում, որը տեղակայված է Ֆլաշինգ Մեդոուս պարկում` Քվինս, Նյու Յորք։