BBC-ն գրում է, որ Ալդաբրա անմարդաբնակ կղզում, որը Սեյշելյան կղզեխմբում է, ալդաբրանական գծավոր խխունջ են գտել, որին գիտնականներն անհետացած էին համարում 2007 թվականից: Ավելի վաղ կենսաբաններն այս տեսակը համարում էին գլոբալ տաքացման առաջին զոհերից մեկը, քանի որ տարիների ընթացքում կղզեխմբում սկսել են ավելի քիչ տեղումներ լինել:
Վարդագույն շերտերով մանուշակագույն խխունջներին անհրաժեշտ է մեծ խոնավությամբ միջավայր, մինչդեռ 1990-ականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող ատոլում մի քանի չոր սեզոն է եղել անընդմեջ, ինչը, ինչպես կարծում էին գիտնականները, կարող էր ճակատագրական լինել խխունջների այդ տեսակի համար: