Curiosity մարսագնացի կողմից արված լուսանկարներից մեկում հետազոտողները հայտնաբերել են կեղտահոսք, որը հիշեցրել է վերջերս մոլորակի մակերեույթ դուրս ելած հեղուկի հետքի:
Կեղտահոսքն ունեցել է հստակ արտահայտված կառուցվածք եւ տպավորություն է տեղծվում, որ Մարսի մակերեւույթի այդ մասում կարծես վերջերս ջուր է հոսել:
NASA գործակալությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել այս հայտնագործությունը: Պաշտոնապես համարվում է, որ Մարսում ջրի քանակությունը այդքան շատ չէ, որպեսզի նման հետքը թողնվեր եղյամի կամ մոլորակի մակերեսին ստորգետնյա ջրերի աղբյուրների կողմից: