Սերենա Ուիլյամսն անակնկալ պարտությամբ դուրս է մնում ԱՄՆ բաց առաջնությունից
ՍպորտԹենիսի մեծ սաղավարտի տարվա վերջին ուժեղագույն մրցաշարը՝ ԱՄՆ բաց առաջնությունը, մոտենում է ավարտին:
Մրցաշարի ամենամեծ անակնկալը գրանցվեց կանանց մրցաշարում, որտեղ աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն անսպաելի պարտություն կրեց իտալուհի Ռոբերտա Վինչիից՝ 6-2, 4-6, 4-6 հաշվով: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել էին Ֆլավիա Պենետան և Սիմոնա Հալեպը: Այս զույգի պայքարում ավելի ուժեղ գտնվեց Պենետան:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ի թենիսի միության կողմից։ 1978 թվականից սկսած` մրցաշարի խաղերը տեղի են ունենում Բիլի Ջին Քինգի անվան թենիսի ազգային կենտրոնում, որը տեղակայված է Ֆլաշինգ Մեդոուս պարկում` Քուինս, Նյու Յորք։