ВВС-ն գրում է, որ Եվրոմիությունը մտադիր է համագործակցել Ռուսաստանի հետ Ուկրաինայի արևելքում գոյություն ունեցող հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու համար: Այս հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Նրա խոսքով` « ... պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, այլ միջոց են երկխոսությունը շարունակելու համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում, որի դեպքում կպահպանվի Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային մաբողջականություն: Կարծում եմ, որ Եվրոպայում նոր սառը պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից»,-նշել է եվրոպացի պաշտոնյան: