Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» «Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով. Արմեն Աշոտյան


Արտերկրում սովորելու 10 պատճառ

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

 

 1  Հետազոտիր աշխարհը: Արտերկրում ապրելով՝ դու ոչ միայն նոր փորձառություն ես ունենում, այլև ճամփորդում ես հեռավոր վայրեր, որոնք այլևս այնքան հեռավոր չեն, որքան թվում էին առաջ։ Արտերկրում սովորելը հնարավորություն է ընձեռում քեզ բարձրանալ գնացք կամ ինքնաթիռով արագ ու էժան թռիչքներ կատարել՝ հասնելով Եվրոպայի յուրաքանչյուր անկյուն ընդամենը մի քանի ժամում։ Այնպես որ, դուրս արի հարազատ քաղաքից կամ քոլեջից/համալսարանից և ուսումնասիրիր աշխարհը։

 2  Իմացիր աշխարհի անցած ու ներկա իրադարձությունների մասին: Հեշտ է փակվել փոքրիկ պղպջակի մեջ, որը քո աշխարհն է, և շրջանցել այն ամենն, ինչն ավելի մեծ է քեզնից, և այն, ինչ տեղի է ունենում աշխարհում։ Արտերկիր գնալը հրաշալի միջոց է գլոբալ իրադարձությունների առաջ աչքերդ բացելու և ավելի աշխարհիկ  դառնալու համար։ Հետաքրքիր պատմություն ունեցող այնքա՜ն զարմանալի երկրներ կան, որոնց մասին դու ոչինչ չգիտես, և այնքա՜ն շատ իրադարձություններ կան, որոնց մասին լսել ես, սակայն չես կարող բացատրել։ Որպես ուսանողներ ու չափահասներ՝ ժամանակն է սկսել ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ է տեղի ունեննում աշխարհում և ոչ թե միայն սահմանափակվել մի փոքրիկ անկյունով։

 3  Նոր մշակույթներին հաղորդակցվիր: Մշակույթում ապրելը լավագույն միջոցն է այն զգալու համար։ Արձակուրդներին որևէ երկիր այցելելն իր դրական կողմերն ունի, սակայն մի քանի ամիս նոր վայրում ապրելն է, որ հնարավորություն է տալիս իրականում նոր մշակույթին ավելի խորությամբ հաղորդակցվել։ Թերևս բավարար է մնալ մի վայրում այնքան ժամանակ, մինչև դու քեզ սկսես տանը զգալ։ Մշակույթի հետ զուգահեռ առանձնահատուկ է նաև տվյալ երկրի ազգային խոհանոցը։ Խոհանոցը մշակույթի կարևորագույն մասերից մեկն է։ Դա լավագույն միջոցն է, որով մշակույթն ինքնաարտահայտվում է։ Արտերկրում քեզ նոր ուտեստներ կմատուցեն, որոնք կներկայացնեն այդ մշակույթը։ Դուրս արի հարմարավետության սահմանից ու նոր ուտեստներ փորձիր, հյուրընկալողները կսիրեն քեզ այն փորձելու համար, նույնիսկ եթե դու խոստովանես, որ այն քեզ դուր չեկավ։

 4  Սովորիր քո սեփական մշակույթը: Տանից հեռու լինելը շատ բան է սովորեցնում քեզ քո սեփական տան մասին։ Նոր մշակույթում ապրելը, որը ամբողջովին տարբերվում է նրանից, ինչին դու սովոր ես, ընդգծում է քո մշակույթի այն կողմերը, որոնք նախկինում դու չէիր նկատում, կամ որոնք դու կարող ես ավելի գնահատել այժմ, երբ այլևս ամեն օր չես շփվում դրանց հետ։ Նոր մշակույթը կրող մարդկանց հետ խոսելն այն տեղի մասին, որտեղ ծնվել ու ապրել ես, և նրանց տեսակետը լսելը քեզ նույնպես կարող է ստիպել բոլորովին այլ տեսանկյունից նայել քո տանը։

 5  Դուրս արի հարմարավետության քո սահմանից: Արտերկրում սովորելը չափազանց մեծ ազդեցություն է թողնում անձնական զարգացման վրա։ Սա կարող է առաջին անգամը  լինել, որ դու տանից հեռու ես մնում, հնարավոր է՝ սա առաջին անգամն է, որ դու երկրից հեռու ես։ Սա այն ժամանակն ու հնարավորությունն է, որը քեզ անկախ ու չափահաս կդարձնի։ Դու կկառավարես քո սեփական ֆինանսները, դու կպլանավորես ու արձակուրդի կգնաս ամբողջովին ինքնուրույն։ Դու ինքնուրույն նոր քաղաքում կապրես... դե, ընկերների հետ։ Դուրս արի հարմարավետության քո սահմանից և տես, թե ինչպես կարող է արտերկրում սովորելն ազդել անհատականությանդ ձևավորման վրա։ Արա մի բան, որը վախենում էիր անել առաջ։ Թույլ տուր, որ այն դարձնի քեզ այն մարդը, որը դու միշտ ցանկացել ես լինել։

 6  Նոր լեզու սովորիր: Արտերկրում սովորելը հրաշալի հնարավորություն է կատարելագործել այն լեզուն, որը դպրոցում սովորելը քեզնից տարիներ է պահանջվել։ Մայրենի լեզվով խոսող մարդկանց հետ շփվելով՝ դու ավելի հեշտ կսովորես ու հմտանաս այդ լեզուն օգտագործելու մեջ։

 7  Նոր ընկերներ ձեռք բեր ու երկարատև հարաբերություններ հաստատիր: Երբ դու արտերկրում ես՝ ընտանիքիցդ հեռու, դեռ չի նշանակում, որ դու միայնակ ես։ Կախված նրանից, թե ուր ես այցելել, դու ամենուր հայերի կարող ես հանդիպել։ Բացի այդ, անկախ նրանից՝ ընկերների հետ կլինես, թե՝ ոչ, դու ինչ-որ մեկի հետ կմնաս։ Արտերկրում ձեռք բերած ընկերություններն այլ են և յուրահատուկ։ Դուք միշտ ինչ-որ նոր բաներ եք հետազոտում միասին, խնդիրներ լուծում ու հիշողություններ կառուցում։ Դու նաև նոր ընկերներ ձեռք կբերես տեղացիների շրջանում։ Սրանք ընկերություններ են, որոնք խորը տպավորություն կթողնեն ու միշտ կպահպանվեն հիշողությանդ մեջ։

 8  Ուսումնական հաստատություն ավարտիր և աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններ վաստակիր: Ռեզյումեի մեջ արտերկրում սովորելու քո փորձառության մասին նշելը չափազանց գրավիչ կթվա ընդունող հանձնաժողովի կամ աշխատատուի համար։ Այն ցույց է տալիս, որ դու չես վախենում նոր փորձություններից։ Դու անկախ անձ ես, ով կարիք չունի, որ իր ձեռքը բռնեն դժվարին իրավիճակներում։ Դու խելացի ես ու գիտես՝ ինչ է տեղի ունենում քո շուրջն աշխարհում։ Քո ապրած կենսափորձով դու կարող ես օգտակար լինել տվյալ ուսումնական հաստատության կամ ընկերության համար, եթե աշխատանքի ես դիմում։ Արտերկրում սովորելը բազմաթիվ նոր հնարավորություններ է բացում քո առջև, որոնց մասին նախկինում չէիր էլ մտածել։

 9  Լսարանից դուրս հմտություններ ու փորձառություններ ձեռք բեր: Արտերկրում սովորելն ու նոր կենսափորձը շատ ավելին կսովորեցնեն քեզ, քան լսարանում նստելը կարող է երբևէ սովորեցնել։ Կյանքի այս իրական փորձառություններն ու խնդիրները, որոնք առաջ են գալիս միայնակ ապրելով, ծախսերն ինքնուրույն համակարգելով ու ճամփորդելով, քեզ կնախապատրաստեն ապագային այնպես, ինչպես ոչ մի դասաժամ չի անի։ Նույնիսկ եթե կյանքն ապրելու մասին դասավանդվող առարկա լիներ, այն չէր կարող համեմատվել գործնականում այդ ամենի միջով անցնելու հետ։ Կյանքում այնպիսի իրավիճակներ են պատահում, որոնց ուսուցիչը երբեք չի կարող քեզ նախապատրաստել, ոչ էլ նույնիսկ ծնողներդ։ Երբեմն դու պետք է պարզապես ինքդ քայլ անես դեպի ստեղծված իրավիճակն ու լուծես դա քո ձևով, և արտերկրում լինելու ամբողջ իմաստը հենց դա է։ 

 10  Անմոռանալի հիշողություններ ունեցիր: Արտերկրում սովորելու թերևս ամենագլխավոր պատճառն այն է, որ այն անմոռանալի կենսափորձ է, որը քեզ ողջ կյանքի ընթացքում ճամփորդելու ցանկությամբ կվարակի։ Նոր մշակույթում հայտնվելն ու այն ապրելը, ճանապարհորդության տենչի համն առնելը կստիպի քեզ երկար հիշել այդ ամենի մասին։ Այն քեզ կստիպի տարբերվել մյուսներից այնպես, որ կհասկանան միայն նրանք, ովքեր ճամփորդել են։ Սնունդը, ճարտարապետությունը, մարդիկ, աշխարհագրությունը և բազմաթիվ այլ երևույթներ, որ կտեսնես արտերկրում սովորելիս, նման կլինեն գրքերում գրվելու արժանի պատմության, մի բան, որ դու երբեք չէիր փոխի աշխարհում որևէ այլ բանի հետ։

«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն Մանվելյան«Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով. Արմեն Աշոտյան Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱնհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ ԱդամյանԱվետիք Չալաբյան անձի մասշտաբի և ներուժի, սև մետալուրգիայի զարգացման, Չինաստանի հետ աշխատանքի փորձի մասին. Արմեն ՄանվելյանՀայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը գերազանցել է 90 դոլարը