«Ռեալը» ջախջախեց «Էսպանյոլին», Ռոնալդուն՝ պենտա-տրիկի հեղինակ
ՍպորտԻսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր կատալոնական «Էսպանյոլին»:
«Կորնելյա-Էլ Պրատ» մարզադաշտում կայացած խաղում Ռաֆայել Բենիտեսի թիմը ջախջախիչ՝ 6:0 հաշվով հաղթանակ տոնեց: Մադրիդցիների կազմում պենտա-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ գոլ էլ Ռոնալդուի փոխանցումից հետո խփեց Կարիմ Բենզեման: