Դավիդ դե Խեայի չիրագործված ձեռքբերումը բավականին թանկ է նստել Մադրիդի «Ռեալի» վրա
ՍպորտԻնչպես հայտնում է «AS»-ը, գործարքի չիրականացման ընթացքում «արքայական» ակումբը 16.5 միլիոն եվրոյի կորուստ է ունեցել:
Ըստ պարբերականի՝ 5 միլիոն վճարվել է Դե Խեային, որոշակի գումար փոխանցվել է Կեյլոր Նավասին և բարձրացվել վերջինիս աշխատավարձը: Բացի այդ, «Ռեալը» վճարել է «Պորտու» տեղափոխված Իկեր Կասիլյասի աշխատավարձի մի մասը: