Շախմատի աշխարհի գավաթ. Գաբրիել Սարգսյանը դուրս է եկել հաջորդ փուլ, Սամվել Տեր-Սահակյանը պարտվել է
ՍպորտԲաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի առաջին փուլի լրացուցիչ պարտիաները տեղի են ունեցել այսօր:
Սամվել Տեր-Սահակյանը Նիկիտա Վիտյուգովի հետ խաղացած երկու արագ պարտիաների արդյունքում դուրս է մնացել մրցաշարից:
Գաբրիել Սարգսյանը եւ Մատեւոշ Բարտելը(Լեհաստան) հաղթողին վճռել են միայն ամենվերջում՝ «արմագեդոն»(սպիտակները ունեն 5 րոպե, սեւերը՝ 4, ոչ-ոքիի դեպքում հաղթում է սեւ խաղաքարերով շախմատիստը) կոչվող պարտիայում: Հայ գրոսմայստերը խաղացել է սեւ խաղաքարերով, պարտիան ավարտվել է ոչ-ոքի: