Ադեբայորն իմ ծրագրերի մեջ չի մտնում. Տոտենհեմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինո
Սպորտ«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հասկացնել է տվել, որ թիմի հարձակվող Էմանուել Ադեբայորին չի տեսնում լոնդոնցիների կազմում:
«Մենք զրույց ենք ունեցել: Ես Ադեբայորին ասացի, որ նա չի մտնում «Տոտենհեմի» ապագայի շուրջ իմ ծրագրերի մեջ:
Ֆուտբոլում կա «այսօր» և «վաղը», բայց չկա «երեկ» հասկացողությունները»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում «L’Equip»-ը:
Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ 31-ամյա տոգոցի հարձակվողը մերժել է «Ասթոն Վիլայի» ու «Վեսթ Հեմի» առաջարկները: