Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Տիգրան Մանսուրյանի հուզմունքը՝ կնոջը հիշելիս և անկեղծ պատմությունները՝ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ

BlogNews.am-ը գրում է.

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում օրերս հյուրընկալվել էր Տիգրան Մանսուրյանը։ Երիտասարդները բաց չէին թողել մաեստրոյի հետ շփվելու, նրան հարցեր ուղղելու հնարավորությունը և հանդիպման ժամանակ ասեղ գցելու տեղ չկար։  Կոմպոզիտորն անկեղծ պատասխանում էր հարցերին, իսկ կնոջ մասին հիշելիս նույնիսկ հուզվեց, ձայնը խզվեց...

BlogNews.am-ը հավաքագրել է հանդիպման հետաքրքիր պահերը։

• Ես հիմա միայնակ եմ ապրում: Իմ կինը, որի հետ ընկերություն ենք արել 47 տարի, արդեն 11 տարի է՝ ինձ հետ չէ: Մենք միասին ենք Կոնսերվատորիա ընդունվել, միասին՝ ավարտել, ինքը՝ կարմիր դիպլոմով, ես՝ կապույտ: Նա շատ հասուն երաժշտագետ էր և կարող էր օգտակար լինել տարբեր ասպարեզներում, օրինակ՝ գրախոսություններ գրել, բայց կարծում էր, որ ոչ մի հոդված իրավունք չունի գրելու. կարծում էր՝ ինչ էլ գրի, ասելու են, թե իմ կարծիքն է և երբևէ չփորձեց մանկավարժության ոլորտից դուրս գալ։

Լավ կյանք ապրեցինք միասին: Շատ էր ցանկանում, որ մի ստեղծագործություն նվիրեմ իրեն, և երբ արդեն գիտեի, որ ծանր հիվանդ է, Չարենցի տասը բանաստեղծություններով «Արվեստ քերթության» շարքն էի վերջացնում։ Ասացի՝ ուզում եմ քեզ նվիրել, կցանկանա՞ս, ասաց՝ իհարկե, չէ՞ որ, երբ մենք երիտասարդ տարիներին այգի էինք գնում, միշտ ձեռքի տակ Չարենց ունեինք։ Ես դա չէի հիշում, բայց շատ տպավորվեցի։

• Ընկերություն էի անում Սոս Սարգսյանի, Պարույր Սևակի, Հրանտ Մաթևոսյանի, Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի հետ։ Աստվա´ծ իմ, ի՜նչ ընկերություն էր… Սևակը շատ կռվարար էր, «պայթուցիկ», բայց և մեծ եղբոր պես էր: Իսկ Սարյանի հետ ավելի շատ պապ ու թոռան հարաբերություններ էին, քան ընկերական: Այդ ընկերությունը շատ բովանդակալից ու լեցուն էր: Եթե երիտասարդ տարիքում աչքի էիր ընկնում, անմիջապես արվեստագետների ընտանիք էիր մտնում: Հիմա ես մի տեսակ փակ եմ ապրում, բայց ունեմ շատ լավ ընկերներ. դրանք գրքերն ու ձայնապնակներն են։

• Կան երիտասարդներ, որոնց շատ եմ սիրում, հաճախ լսում եմ նրանց գործերը և ընկերություն անում նրանց հետ։ Եթե նույնիսկ ինչ-որ հարցերում համաձայն չեմ լինում, աշխատում եմ չասել։ Մարդ ինքը պետք  է հասնի ինչ-որ բանի։ Պիկասոն լրագրողներին ասում էր՝ դուք եթե որևէ  բան պետք է անեք՝ դա ինձ գովելն է, որովհետև նկարը միևնույն է, ես եմ ստեղծելու, ոչ թե դուք։

• Երիտասարդ տարիներիս այսքան խաղաղ չէի, սակայն իմ մեջ միշտ հանդարտություն է եղել։ Ես չգիտեմ՝ դա որտեղից է գալիս, դա իմ էությունն է։ Հավանաբար դա ծնողներիցս եմ ժառանգել։ Մայրս տանել չէր կարողանում բարձր ձայն։ Քույրս մայրիկիս հրավիրել էր իր մասնակցությամբ «Անուշ» Օպերային։ Այն տեսարանում, երբ քույրս Անուշի դերում պիտի գետը նետվեր, ճիչ կար։ Այդ ճիչից մայրս  այնպես էր բարկացել.... սա բնություն է։

• Ես ծնվել եմ Բեյրութում, Հայաստան գալն ինձ համար ճակատագրական էր։ Ես չեմ պատկերացնում իմ երաժիշտ լինելն առանց Հայաստանի: Իհարկե, կան արվեստագետներ՝ Գառզուն, Ժանսեմը, Ազնավուրը, ովքեր կայացել են արտասահմանում, բայց չեմ կարծում, որ իմ պարագայում այդպես կլիներ: Այդ տարիներին հեշտ չէր ինտեգրվել Հայաստանում, բայց ես շնորհակալ եմ դժվարությունների, ուրախությունների, կորուստների համար։ Մարդը պետք է չարչարանք էլ տեսնի: Այդ ամենն Աստծու տվածն են:

• Աղոթել երաժշտությամբ՝ նշանակում է լինել ինքդ քո մեջ։ Ես Արթիկում եմ մեծացել: Իմ հին օրերի երգերը Շիրակի դաշտի երգերն են:

• Հորս երազանքն էր, որ երաժիշտ դառնամ: Ես երաժշտություն չեմ սովորել, երաժշտական դպրոց չեմ հաճախել, ինքս եմ սովորել նվագել. մեկը չկար, որ երաժշտության հետ կապված մի բան հարցնեի:

• Բացի թուրքական երգերից բոլոր ժողովուրդների երգերը սիրում եմ: Թուրքերենը վիրավորում է ականջս: Ինձ համար սրբության պես թանկ է Կոմիտասը: Նա այնտեղ է, որտեղ բանահյուսությունն է, հոգևոր երաժշտությունը, պարերը… Երգեր կան, որոնց մեջ այնքա՜ն լույս կա:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»