Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ օրեր առաջ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Որոշման մասին կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Հովիկ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ Վահե Հակոբյանը կնշանակվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2013 թվականի հուլիսին: