ՀՀ նախագահը ժամանել է Դուշանբե
ՔաղաքականՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Այդ մասին թվիթերյան իր էջի միջոցով հայտնել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը: Դուշանբեի միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել է Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզադան:
Դուշանբեում ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Մոսկվայում 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, նախանշել Կազմակերպության առաջիկա տարվա ծրագրերը: Անդրադարձ կլինի նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին: Դուշանբեի նստաշրջանում Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ում կստանձնի նախագահությունը: