«Բորուսիա»-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի արդյունավետությանը
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արդյունավետությանը գերմանական Բունդեսլիգայում:
«Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանն ամենից շատ է հարվածներ կատարել դարպասին: Միևնույն ժամանակ նա դարձել է երեք գոլի հեղինակ, իսկ չորս հանդիպման ընթացքում խփել է այնքան գնդակ, որքան անցած մրցաշրջանի 28 հանդիպումներում։ Ընդհանուր առմամբ Մխիթարյանն արդեն խփել է 9 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Բունդեսլիգայի 4-րդ տուրից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ն գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը և ունի 12 միավոր: 12 միավոր ունի նաև Մյունխենի «Բավարիա»-ն: