Բենիտեսը և Լուչեսկուն խոսել են «Ռեալ»-«Շախտյոր» խաղի մասին
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կարծիքով, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյոր»-ի դեմ խաղում «արքայական» ակումբի ներկայացուցիչները մեծ հարգանքով պետք է մոտենան մրցակիցներին:
««Շախտյոր»-ը հրաշալի թիմ է, որը փորձառու մարզիչ ունի: Եթե մենք «Շախտյոր»-ի դեմ խաղում համապաստախան հարգանք չցուցաբերենք, ապա հանդիպումը դժվարին կստացվի մեզ համար: Երբ ստացա «Ռեալ»-ի «ղեկը», ապա ասացի, որ հարձակվողական ֆուտբոլ ենք խաղալու` միևնույն ժամանակ նաև պահպանելով հետին գիծը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի խոսքերը մեջ է բերում ՈւԵՖԱ-ի պաշտոնակնա կայքը:
«Մենք դժվարին հանդիպում ենք ունենալու: «Ռեալ»-ը մեծագույն ակումբ է, եվրոպական ակումբների շարքում մեծագույններից մեկը: Այդքան էլ հաճելի չէ պայքարը սկսել այնպիսի մրցակիցների հետ, ինչպիսին «Ռեալ»-ը և ՊՍԺ-ն են»,-ասել է «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալ»-«Շախտյոր» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: