Նովակ Ջոկովիչը մինչև տարվա վերջ կմնա ATP վարկանիշային աղյուսակի առաջատարը
ՍպորտԹենիսի աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչն ապահովել է ATP վարկանիշային աղյուսակի առաջադարի դիրքը մինչև տարվա վերջ:
Այն բանից հետո, երբ սերբ թենիսիստը հաղթեց մեծ սաղավարտի տարվա վերջին մրցաշարում՝ ԱՄՆ բաց առաջնությունում, ապահովեց վարկանիշային աղյուսակում առաջատարի դիրքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ATP մամուլի ծառայությունը:
Նյու Յորքի կենտրոնական կորտում կայացած եզրափակիչը նախ սկսվեց նշանակված ժամից ուշ՝ տեղատարափ անձրևի պատճառով: Ջոկովիչին հաջողվեց հաղթել առաջին սեթում` 6:4, հետո նա զիջեց 5:7, բայց հաջորդ երկու սեթերին առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով: Այս տիտղոսը Ջոկովիչի համար մեծ սաղավարտի մրցաշարերի 10-րդ տիտղոսն էր: Այժմ սերբն և շվեյցարացին ունեն հավասար հաղթանակներ՝ միմյանց դեմ անցկացրած խաղերում: