Հրանտ Մելքումյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքական անդամ Հրանտ Մելքումյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից։ Մելքումյանը մրցում էր Կուբայի ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ։
Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 32-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին։ Քանի որ Մելքումյանը պարտվել էր առաջին պարտիայում, դուրս մնաց հետագա պայքարից։
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: