Համաշխարհային բանկը հավանություն Է տվել Ուկրաինային 500 մլն դոլարի փոխառություն տրամադրելուն
ՄիջազգայինՀամաշխարհային բանկը (ՀԲ) հաստատել Է Ուկրաինայի համար 500 միլիոն դոլարի չափով փոխառության նոր ծրագիրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը:
Պաշտոնապես այն կոչվում Է «ֆինանսական հատվածի զարգացման քաղաքականության ծրագրային փոխառություն», բայց ըստ Էության կրում Է բյուջեափոխարինող բնույթ: Դա բանկի այս տեսակի երկրորդ եւ վերջին վոխառությունն Է Կիեւին: Գումարը պետք Է ուղղորդվի, ամենից առաջ, բանկային ավանդների երաշխիքների հիմնադրամի ամրապնդմանը:
Հաշվի առնելով նոր ծրագիրը՝ Համաշխարհային բանկի կողմից Ուկրաինայի ֆինանսական օժանդակման ընդհանուր ծավալը կազմում Է մոտավորապես 4 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: