Կարեն Գրիգորյանը 15-րդ է շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում
ՍպորտՇախմատի Հայաստանի 2015 թվականի չեմպիոն Կարեն Գրիգորյանն աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում զբաղեցրեց 15-րդ տեղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջին տուրում Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Գորդիևսկու հետ և, հավաքելով 7,5 միավոր, զբաղեցրեց 15-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ ռուս Միխայիլ Անտիպովը: Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը հավաքած 8 միավորով10-րդ տեղում էր:
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող առաջնությունը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին և եզրափակվեց սեպտեմբերի 15-ին: