Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա Հանովերում
ՍպորտԲռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մյուս մենամարտը կկայանա Հանովեր քաղաքում։ Մենամարտը նախատեսված է նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI մարզադահլիճում։ Սակայն Աբրահամի մրցակիցը դեռ հայտնի չէ։
«Ռոբերտ Շտիգլիցի հետ պայքարում երրորդ հաղթանակից հետո ինձ ազատ եմ զգում: Միշտ վստահ եմ եղել բռնցքամարտում իմ ուժերի վրա: Իմ մրցակիցները պետք է զգուշանան»,- «Արմենպես»-ի հաղորդմամբ` Աբրահամի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը:
Արթուր Աբրահամը նախորդ մենամարտը կայացել էր ընթացիկ տարվա հուլիսի 18-ին, որտեղ Աբրահամն արդեն 6-րդ անգամ գերազանցեց Շտիգլիցին։