Դել Բոսկե. Ռոնալդուին լավագույնը համարողները անձնական համակրանքով են առաջնորդվում
ՍպորտԻսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պատասխանել է հարցին, թե համարո՞ւմ է արդյոք Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Իսպանացի մասնագետը ընդգծել է, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվողին համարում է ուժեղագույններից մեկը։
- Ռոնալդուն աշխարհի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Ինչ-որ մեկին, հավանաբար, նա է դուր գալիս, մեկ ուրիշին՝ այլ ֆուտբոլիստ։ Դա պայմանավորված է անձնական համակրանքով և այդ ֆուտբոլիստի մարզաշապիկի գույնով,-ասել է Դել Բոսկեն «Bernabeu Digital»-ին։