ԱԺ քառօրյա. Վարդան Պողոսյանը կշարունակի պատասխանել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պատգամավորների հարցերին. ՈւՂԻՂ
ՔաղաքականԱզգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի հերթական նիստը: Նիստի մեկնարկին սովորաբար քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկումն ավարտած հարցերը, սակայն քվեարկություններ սեպտեմբերի 17-ի նիստում չեն լինի, քանի որ խորհրդարանը դեռ չի ավարտել սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 16-ի նիստում պատգամավորները շարունակել են սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը, իսկ 16:30-ին ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:
Սեպտեմբերի 17-ին ևս խորհրդարանը կշարունակի սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը: ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը պատասխանելու է բարեփոխումների նախագծի վերաբերյալ պատգամավորների հարցերին: