Մոուրինյու. «Չելսին» հաղթի, թե պարտվի՝ ես ֆանտաստիկ մարզիչ եմ մնում
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է երկրպագուների կողմից իր անվան վանկարկմանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Թել-Ավիվի «Մաքաբիի» դեմ հաղթանակից հետո (4:0)։
-Դա քո բնույթն է։ Կարող ես անկումներ ու վերելքներ ունենալ, բայց չես փոխվում։ Ռունին ֆանտաստիկ խաղացող է, անկախ նրանից՝ խփո՞ւմ է գոլեր Անգլիայի հավաքականի կազմում, թե՞ ոչ։ Նա համարվում է Անգլիայի պատմության լավագույն ֆուտբոլիստը, ռեկորդակիրը։
Իմ թիմը հաղթում է, թե պարտվում՝ ես, միևնույն է, մնում եմ ֆանտաստիկ մարզիչ։ Եվ երկրպագուները դա հիանալի հասկանում են։ Հասկանում են, որ կարող ենք հինգերորդ տիտղոսը նվաճել։ Ինչո՞ւ նրանք չպետք է աջակցեն ինձ,-ասել է Մոուրինյուն։