Էնրիկե. Շարունակում ենք մնալ աշխարհի եթե ոչ լավագույն թիմը, ապա լավագույններից մեկը
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ առանց Ռաֆինյայի էլ հնարավոր կլինի պայքարել տիտղոսների համար:
Կատալոնական թիմի կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ռոմայի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով ընթացիկ մրաշրջանում չի կարողանա խաղադաշտ դուրս գալ, իսկ ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» արգելել է մինչև հունվար նոր ֆուտբոլիստների գրանցել:
-Մենք այն թիմն ենք, որը պետք է կարողանա լուծել խնդիրները: Ռաֆինյայի վնասվածքը շատ տխուր դեպք է, բայց Նայնգոլանը միտումնավոր այդպես չխաղաց: Պարզապես դժբախտ դեպք էր: Այժմ մենք պետք է խաղանք այն ֆուտբոլիստներով, որոնք կան մեր ենթակայության տակ՝ ներառյալ երիտասարդական թիմի խաղացողները:
Ռաֆինյայի վնասվածքը չի ազդի մեր ծրագրերի վրա: Հունվարից կկարողանանք նոր ֆուտբոլիստների գրանցել, իսկ մինչև այդ ունենք բավականաչափ ռեսուրսներ, որպեսզի դժվարություններ չունենանք: Մենք շարունակում ենք մնալ աշխարհի եթե ոչ լավագույն թիմը, ապա լավագույններից մեկը,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից: