Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Հայ ժողովուրդը վաղուց էր սրբացրել Ցեղասպանության նահատակներին, եկեղեցին դա ճանաչեց. Բագրատ Սրբազան

Աստվածն է սրբացնողը, եկեղեցին ճանաչում է մարդկանց սխրանքը, իսկ ժողովուրդը վկայողն է: Սրանք Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի ղեկավար Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքերն են, որը նա հնչեցրեց «Սրբադասում. իսկ ո՞ւմ համար» խորագրով քննարկման ժամանակ: Մի քանի ամիս է, ինչ Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է Հայոց ցեղասպանության նահատակներին: «Ինչ է սա փոխում մեր կյանքում»` այս հիմնական հարցին պիտի պատասխաներ քննարկումը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանը:

Որպես հոգևորականի` Բագրատ Սրբազանի համար անձամբ Սրբադասումը պատմական կարևոր իրադարձություն էր, երբ ավելի քան 600 տարվա դադարից հետո Հայ առաքելական եկեղեցին վերականգնեց այն կարգը, որին կոչված է: «Երկրորդ հերթին` մինչև այժմ մենք ապրել ենք զոհի հոգեբանությամբ, զովածի հոգեբանությունը խոցել է մեզ ու դարձել ենք նահատակների հիշատակի առջև աղերսող, քան դա օգտագործել ենք կարևոր զենք աշխարհի հետ հարաբերությունների համար: Այն զոհի կերպարից ազատվելու միակ ձևն էր»,- հայտնեց Բագրատ Սրբազանը:

Ազգագրագետ Հարություն Մարությանը նախ ներկաներին տեղեկացրեց, որ մկրտված է Հայ առաքելական եկեղեցում ու այդ արժեքների կրողն է, այնուհետև անդրադարձավ Սրբադասմանը` մշակութային դիտանկյունից: Նրա խոսքով, եթե կիրառվում է «Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասում» տերմինը, նշանակում է այդ տարիներին մարդկանց սպանել են քրիստոնյա լինելու համար, ինչը, ըստ Մարությանի, այնքան էլ այդպես չի եղել: «Ցեղասպանոթյան ժամանակ այդպես չի եղել, նրանք մինչ վերջին ժամը չեն իմացել, թե ինչու են կոտորվել: Նրանց կոտորել են հայ լինելու համար, ոչ քրիստոնյ ա»,-նկատեց ազգագրագետը: Նրա դիտարկմամբ, այն ժամանակ, երբ մարդկանց բռնի ստիպում էին հավատափոխ լինել, մարդիկ հրաժարվում էին ու մահանում ոչ միայն  Քրիստոսին չդավաճանելու, այլև հայկական բարքերից չհրաժարվելու համար: «Քրիստոնեությունն ընդամենը մեկ գործոն էր, որ հետ էր պահում կրոնափոխությունից»,-նշեց ազգագրագետը:

Այս դիտարկումներին Բագրատ Սրբազանն ուներ իր պատասխանները: Մասնավորապես, Սրբազանի խոսքով, թուրքերի կողմից Ցեղասպանությունն իրականացնելիս քրիստոնեությունը ոչ թե սոսկ բաղադրիչ էր, այլ կարևոր բաղադրիչ, քանզի երբ թուրքերը խոսում էին հայերի մասին, ասում էին «գյավուրներ»(անհավատներ), այսինքն` կրոնական ասպեկտն էին շեշտադրում: Սրբազանը շեշտեց հանգամանքը, որ եկեղեցին Սրբադասման կարգը հաստատելիս որպես ժամանակահատված ընտրել է 1915-1923թթ., բայց ցանկություն ունի հետագայում քննել նաև այն անձանց սրբադասելու հարցը, ովքեր, վայրագությունների ականատեսը լինելով, հոգեկան տրավմայի են ենթարկվել, խելագարվել են:

Բագրատ Սրբազանի խոսքով, սրբադասումն առաջին հերթին ուղղված էր ներքին լսարանին` հայ ժողովրդին, ով արդեն իր ենթագիտակցության մեջ սրբացրել էր Հայոց ցեղասպանության նահատակներին: «Ես չեմ պատկերացնում մի ընտանիք, որտեղ եղել են ցեղասպանության զոհ դարձած կամ այն վերապրած տատիկ-պապիկներ ու սրբացված չլինեն: Ուզենք, թե չուզենք, դա փաստ է: Ժողովրդի ենթագիտակցության մեջ արդեն այդ մարդիկ սրբեր էին: Եկեղեցին զուտ վավերացրել է դա, բայց մենք հատիկ-հատիկ չեն սրբադասել, այլ հավաքական կերպով»,-ավելացրեց հոգևորականը:

Քննարկումն անցկացվեց Ծիրանի Մշակութային Հանգույցի և Մեդիամաքս մեդիա-ընկերության նախաձեռնած «Կարմիր թել» հանդիպումներ շրջանակներում:

 

Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին