Կակա. Միշտ հարգել եմ Մոուրինյուի որոշումները
Սպորտ«Ռեալի» նախկին կիսապաշտպան Կական, ով այժմ հանդես է գալիս «Օրլանդո Սիթիում», պատմել է մադրիդյան ակումբում Ժոզե Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին:
-«Ռեալում» ինձ չէր բավարարում կայունությունը: Սկզբում վնասվածք ստացա, իսկ հետո մարզչական որոշումներն էին: Ես միշտ պրոֆեսիոնալ եմ եղել և հարգել եմ մարզչի որոշումները: Մեր հարաբերությունները վատ չէին: Այո՛, կային հարցեր, որոնց վերաբերյալ համակարծիք չէինք, սակայն ինձ մնում էր միայն աշխատել: Գիտեք՝ վերջ ի վերջո Մոուրինյուն ինձ անվանել է հիանալի պրոֆեսիոնալ: Նույնն ասել է նաև նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Հույս ունեմ՝ մարդիկ ևս ինձ հետ այդպիսին կհիշեն: «Ռեալում» արել եմ այն ամենը, ինչն իմ ուժերի սահմաններում էր,-Կակայի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք, որ Կական մադրիդյան ակումբում հանդես է եկել 2009-2013 թվականներին: